Քրիս Բրաունը ներկայացրել է Grass Ain’t Greener երգը

18:33   5 մայիսի, 2016

Ամերիկյան հանրահայտ ռեփեր Քրիս Բրաունն իր Youtube ալիքում ներկայացրել է Grass Ain’t Greener երգը:

Երգը թողարկվել է որպես սինգլ՝ երաժշտի Heartbreak on a Full Moon ութերորդ սոլո ալբոմին ընդառաջ: Ձայնասկավառակի թողարկման օրը հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Բրաունի վերջին ալբոմը՝ Royalty-ն վաճառքի է դրվել անցած տարվա դեկտեմբերին ու հասել Billboard 200 –ի երրորդ հորիզոնականին:

Ռեփերն ինքը դժգոհ էր ալբոմի վաճառքից՝ հայտարարելով, որ «երկրպագուները այն վատ են գնում»:



© NEWS.am STYLE