Մարզասրահ, որտեղ արգելված է սելֆի անել

19:33   5 մայիսի, 2016

Վերջերս առողջ ապրելակերպը, որքան էլ տարօրինակ է հնչում, նորաձեւ է դարձել։ Այո, այո, կան մարդիկ, որոնք մարզասրահ կամ լողավազան են գնում միայն այս նոր միտումից հետ չմնալու, սելֆի անելու եւ բոլորին այդ մասին պատմելու համար։ Կա եւս մեկ տարբերակ՝ եթե տեւական ժամանակ պարբերաբար այցելել եւ որոշակի արդյունք են գրանցել, ապա արդեն կարելի է մարզասրահ գնալ կազմվածքը ցուցադրելու եւ դրանով պարծենալու համար։

Սակայն Նոր Զելանդիայում կա մի մարզասրահ, որը ծառայում է հենց իր նպատակին եւ այստեղ չի թույլատրվում սելֆիներ անել, որոնք հետո անպայման հայտնվում են սոցիալական տարբեր ցանցերում։

Մարզասրահի հենց մուտքի մոտ տեղադրվել է ցուցանակ, որում ասվում է՝ սելֆի եւ տեսանկարահանում անելն արգելված է եւ կանոնները խախտելու դեպքում աշխատակիցները «անկարգ» հաճախորդներին կխնդրեն դադարեցնել իրենց «անօրինական գործողությունները»։

Եվ ինչն է զվարճալի. հաճախորդներից մեկը հենց ցուցանակի մոտ կանգնել ու սելֆի է արելSmile

Աղբյուրը՝ Daily mail

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE