Իվետա Մուկուչյանը հանդիպել է Շվեդիայում ՀՀ դեսպանի հետ

21:16   5 մայիսի, 2016

Եվրատեսիլ 2016-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը եւ հայկական ամբողջ պատվիրակությունը արդեն Շվեդիայում են: Ստոկհոլմի Արլանդա միջազգային օդանավակայանում  հայ համայնքի ներկայացուցիչները եռագույններով դիմավորել են հյուրերին, ինչպես նաեւ կազմակերպել հանդիպում, որի ընթացքում Իվետան կենդանի կատարմամբ ներկայացրել է իր եվրատեսիլյան հայտը, իսկ բեք-վոկալները երգել են Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր» եւ «Կիլիկիա» ստեղծագործությունները:

Այնուհետեւ հայկական պատվիրությունը հյուրընկալվել է Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատանը, հանդիպել եւ զրուցել արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ: 

Լուսանկարն՝ Իվետայի Facebook-յան էջից



© NEWS.am STYLE