Սիրահարված տղան առաջարկություն է արել իր բոյֆրենդին Ադելի համերգի ժամանակ

11:08   6 մայիսի, 2016

Բրիտանացի երգչուհի Ադելը հիմա Դանիայում է հյուրախաղերով: Կոպենհագենում համերգի ժամանակ 28-ամյա երգչուհին բեմ է հրավիրել նույնասեռական զույգի Շվեդիայից՝ 18-ամյա Անդրե Սեդերբերգին ու 20-ամյա Սայմոն Կարլսոնին:

Երգչուհու եւ հանդիսատեսի համար անսպասելիորեն Անդրեն ծնկի է իջել Սայմոնի առաջ ու նրան ամուսնության առաջարկություն արել: Շոկից ու կարճատեւ դադարից հետո երջանիկ տղան պատասխանել է «այո»:

«Ես վաղուց էի մտածում նրան ամուսնության առաջարկ անելու մասին: Երբ Ադելը մեզ բեմ հրավիրեց, ես զգացի, որ դա ճիշտ պահն է: Ես մտածեցի «Իսկ ինչո՞ւ ոչ»: Ես ունեի պլաստիկ մատանի, որը մենք գնել էինք այն օրը, երբ կոստյումներ էինք ընտրում: Ես վերցրեցի այդ մատանին ու դրեցի նրա մատին: Ի՞նչ կարող եմ ասել ՝ ես պարզաապես շատ են սիրում նրան»,- ասել է Անդրեն:

Ադելը առաջինն է շնորհավորել տղաներին ու կատակով նրանց առաջարկել է փոխնակ մայր դառնալ նրանց երեխաների համար:

«Կարող եմ փոխնակ մայր դառնալ, եթե դուք ցանկանաք երեխա ունենալ: Ես կցանկանայի երեխա ունենալ շվեդից»,- ասել է զույգին Ադելը:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE