Ռիհաննան ու Դրեյքը արդեն մի քանի ամիս է գաղտնի հանդիպում են

12:07   6 մայիսի, 2016

Ռիհաննան ու Դրեյքը արդեն մի քանի ամիս է գաղտնի հանդիպում են, գրում է People–ը։ Զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ աստղերի սիրային կապը սկսվել է երգչուհու Work երգի համար նկարահանումներից, որը համաշխարհային հիթ է դարձել:

Ի դեպ, Ռիրին հիմա համաշխարհային շրջագայության մեջ է, ու նրա հետ է նաեւ Դրեյքը:

«Նրանք թաքցնում են դա, քանի որ այս անգամ ուզում են ամեն ինչ ճիշտ անել ու իրենց հարաբերությունները հանրության քննարկման թեմա չդարձնել»,- ասել է աղբյուրը

Մինչ այդ Ռիհաննան ու Դրեյքը սկսել էին հանդիպել, երբ երգչուհին բաժանվել էր բեյսբոլիստ Մեթ Քեմփից: Բայց Դրեյքի հետ սիրային կապը շուտ ավարտվել էր, ու Ռին վերադարձել էր Քրիս Բրաունի մոտ, որը ժամանակին ծեծել էր նրան:

Մայիսի 4-ին 29-ամյա Դրեյքը 28-ամյա Ռիհաննայի հետ բեմ էր դուրս եկել Լոս Անջելեսում նրա համերգի ժամանակ՝ AntiWorld Tour շրջագայության շրջանակում:

Շոուից հետո, անակատեսների խոսքով,  աստղերը միասին գնացել են՝ ակումբում նշելու իրենց հաջող ելույթն ու իրենց պահել են սիրահարված զույգի նման՝ամբողջ գիշեր պարելով իրար հետ:



© NEWS.am STYLE