Իրարանցում Հավանայում. Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը եւ Նորթը «նվաճում» են Կուբան

10:15   6 մայիսի, 2016

Երկու օր առաջ Կուբայում իջել է ամենահզոր ամերիկյան դեսանտը՝ ի դեմս Քարդաշյանների գերդաստանի: Քիմը, Քանյեն, Նորթը, Քլոեն, Քորթնին ու Մեյսոնը արդեն հասցրել են իրարանցում առաջացնել Հավանայում՝ այցելելով Ռոմի թանգարան ու ընթրելով Կուբայի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում:

Երեկ 35-ամյա հայուհին զբոսնելու էր գնացել. ավելի ճիշտ իր ռեալիթի շոուի հերթական դրվագը նկարահանելու:

Հեռուստաաստղին ինչպես միշտ ուղեցկում էին բազմաթիվ պապարացիներ ու երկրպագուներ, որոնք շրջապատել էին վինտաժային տաքսին, որի մեջ նստել էին Քիմը, Քանյեն, Նորթը, Քորթնին ու Մեյսոնը: 

Քանյեն չկորցրեց իրեն ու համբուրեց կնոջը:

Քիչ ավելի ուշ, Քիմը Քանյեի հետ գնաց զբոսնելու:

Ի դեպ,Քանյեին փաստորեն նորից տեսել են ժպտալուց, ինչը նրա դեպքում հազվադեպ է պատահում (գուցե միայն Հայաստանում):

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ AP, INF Photo



© NEWS.am STYLE