Լողազգեստով Ջենիֆեր Լոպեսի սելֆին եւ Ain't Your Mama նոր տեսահոլովակի անոնսը

16:18   6 մայիսի, 2016

46-ամյա Ջենիֆեր Լոպեսը շուտով մեզ կուրախացնի «Ain't Your Mama» երգի տեսահոլովակով, հայտնում է հանրահայտ երգչուհու Instagram–ը: Լոպեսը սպիտակ բիկինիով ու արեւային ակնոցով լուսանկար է հրապարակել, իսկ հետո հրապարակել է իր նոր տեսահոլովակի անոնսը:

Նոր տեսահոլովակում աստղը ներկայացել է մի դերասանուհու կերպարով, որը ֆիլմում կատարում է 50-ականների տնային տնտեսուհու դեր, որն անթերի սանրվածք ու նույնքան անթերի ամուսին ունի: 46-ամյա Ջենիֆեր Լոպեսը գերազանց է կատարում իր այդ դերը, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ նա նաեւ բավականին հաջող դերասանական կարիերա է ունեցել:

Ջեյ Լոն հայտնել է, որ տեսահոլովակի ամբողջական տարբերակի պրեմիերան վաղն է ծրագրված:

SNEAK PEEK! #AintYourMama Music Video On @vevo TOMORROW!! #BTS

A video posted by Jennifer Lopez (@jlo) on



© NEWS.am STYLE