Ջասթին Թիմբերլեյքը ներկայացրել է իր նոր երգը՝ Can’t Stop the Feeling

11:35   6 մայիսի, 2016

Ջասթին Թիմբերլեյքն իր Youtube ալիքում ներկայացրել է նոր երգ՝ «Can’t Stop the Feeling»: Նորույթը նախատեսված է «Տրոլլերը» մուլտֆիլմի սաունդթրեքի համար:

35-ամյա երգչի երգի պրոդյուսերն է շվեդ հիթմեյքեր Մաքս Մարտինը:

Այս պահին Ջասթինն ակտիվ աշխատում է իր նոր ալբոմի վրա, որի ձայնագրությամբ զբաղվում են նաեւ Մարտինը եւ Ֆարել Ուիլյամսը: Ձայնասկավառակի թողարկումը ծրագրված է մինչեւ տարեվերջ:



© NEWS.am STYLE