Հիասքանչ Քիմ Քարդաշյանը շարունակում է «նվաճել» Կուբան

14:15   6 մայիսի, 2016

Եվ այսպես Քարդաշյանների ընտանիքը Կուբա է ժամանել: Քիմը, Քանյեն, Նորթը, Քլոեն ու Մեյսոնը արդեն հասցրել են մեծ իրարանցում առաջացնել Հավանայում, այցելել ռոմի թանգարան ու ընթրել Կուբայի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում։ Քիչ ավելի ուշ նրանց բոլորին մթագնել է Քիմը՝ զբոսանքի ժամանակ պարծենալով սպիտակ հանդերձանքով:

Իսկ հիմա էլ Քիմը հիասքանչ սեւ հագուստով. որն ընդգծում է աստղի գեղեցիկ ոտքերը, հայտնվել է պապարացիների տեսադաշտում:

Քիմին ընկերակցում էին Նորթը, Քորթնին՝ Մեյսոնի ու Պենելոպայի հետ:

Նաեւ Քանյեն՝ ճղված ջինսերով ու իր սիրելի street style ոճով:

 Ընտանիքը նորից նստել է վինտաժային տաքսի, սելֆի արել ու գնացել երեկոյան զբոսանքի։

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ INF Photo



© NEWS.am STYLE