Քանյե Ուեսթը ու Քլոե Քարդաշյանի նախկին սիրեկան French Montana–ն ներկայացրել են Figure It Out երգը

17:08   6 մայիսի, 2016

Քանյե Ուեսթը կարողանում է անակնկալներ մատուցել: 38-ամյա ռեփերը հայտնվել է Քլոե Քարդաշյանի սիրեկան French Montana–ի Figure It Out երգի տեսահոլովակում:
Եվ մինչ Քանյեն Քարդաշյանների գերդաստանի հետ զբոսնում է Հավանայում, համացանցում տարածվել է նրանց նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է անապատում, որտեղ French Montana, Քանյե ու Nas եռյակը երգում են օդանավերի ու մոտոցիկլետների ֆոնին:

Նշենք, որ Քարդաշյանների ընտանիքը Կուբա է ժամանել: Քիմը, Քանյեն, Նորթը, Քլոեն, Քորթնին ու Մեյսոնը արդեն հասցրել են իրարանցում առաջացնել Հավանայում՝ այցելելով Ռոմի թանգարանը ու ընթրելով Կուբայի ռեստորաններից մեկում։ Իսկ ավելի ուշ Քիմը բոլորին ստվերել է՝ զբոսանքի դուրս գալով իր սպիտակ հանդերձանքով։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE