Օռլանդո Բլումին ու Քեթիի Փերիին տեսել են Նյու Յորքում

18:11   6 մայիսի, 2016

Օռլանդո Բլումի ու Քեթի Փերիի սիրային կապի մասին լուրերը շարունակում են իրարանցում առաջացնել մամուլում:

Հիշեցնենք, որ Քեթին հայտնվել էր Met Gala–ում, իսկ հետո զվարճանում էր Օռլանդոյի հետ միջոցառման շրջանակում կազմակերպված հավաքույթում:

Զույգին տեսել են Նյու Յորքի օդանավակայանում: Դերասանն ու երգչուհին առանձին- առանձին էին եկել տարբեր չվերթներով, բայց լրագրողները չեն կասկածում, որ Օռլանդոն ու Քեթին հանդիպում են ու բուռն սիրային հարաբերություններ ունեն:

Առաջինը օդանավակայանում հայտնվել է 39-ամյա Օռլանդոն, իսկ 31-ամյա Քեթին էլ կես ժամ հետո էր հայտնվել:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE