Իվետա Մուկուչյանի երկրորդ փորձը՝ մրցութային շքեղ զգեստով

15:22   6 մայիսի, 2016

Մայիսի 2-ին Եվրատեսիլ 2016-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը առաջին անգամ բարձրացավ շվեդական Էրիքսոն Գլոբ արենայի բեմ եւ միանգամից գրավեց բոլորի ուշադրությունը։ Նրա «LoveWave» երգի փորձը համարվեց օրվա լավագույն ելույթ եւ երգչուհին հայտնվեց ֆավորիտների շարքում։ Այժմ երկրպագուները վառ, տպավորիչ եւ կրակոտ շոու են սպասվում Իվետայից։

Այսօր՝ մայիսի 6-ին, կայացել է երգչուհու երկրորդ փորձը, որի հոլովակն արդեն հայտնվել է մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում։ Ի դեպ, այս անգամ Իվետան ներկայացել է հենց այն զգեստով, որով նա ելույթ կունենա կիսաեզրափակիչ փուլում։ Այն գրեթե նույն ոճով է, ինչպես առաջին փորձի ժամանակ, պարզապես ավելի շքեղ ու բեմական։



© NEWS.am STYLE