Իվետա Մուկուչյանը կիսվել է տպավորություններով Եվրատեսիլ 2016-ի կիսաեզրափակիչում իր փայլուն ելույթից հետո

11:03   11 մայիսի, 2016

«Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում իր շքեղ ելույթից հետո Իվետա Մուկուչյանը պատմել է իր տպավորությունների ու զգացողությունների մասին:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում աջակցում էին ինձ, ամբողջ թիմին, որն աշխատել է ինձ հետ, առանց նրանց ոչինչ հնարավոր չէր լինի: Երբ ես լսեցի «Հայաստան» բառը, ես շատ երջանիկ էի»,- նշում է Իվետան:

Հիշեցնենք, որ վիճակահանությամբ որոշվել է, որ երգչուհին ելույթ կունենա եզրափակիչ փուլի երկրորդ մասում։ Ինչպես գիտեք եզրափակիչը կանցկացվի մայիսի 14-ին:

Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից



© NEWS.am STYLE