Ես սիրահարված եմ Իվետային, բայց նա ինձ՝ ոչ. Նիդեռլանդների ներկայացուցիչը՝ Իվետա Մուկուչյանի մասին (տեսանյութ)

11:10   13 մայիսի, 2016

Քիչ առաջ եվրատեսիլյան մամուլի կենտրոնում հանդիպեցինք Նիդեռլանդների ներկայացուցիչ Բոբ Դաուեին: NEWS.am STYLE-ը չէր կարող չօգտագործել այս հնարավորությունն ու չհարցնել Բոուին Իվետայի հանդեպ նրա համակրանքի մասին.

«Ես սիրահարված եմ Իվետային, բայց նա ինձ` ոչ: Երեւի մտածում է՝ շատ երիտասարդ եմ»,-նշեց երգիչը՝ ավելացնեով.

«Ինձ դուր է գալիս Իվետան, նա հրաշալի ձայն ունի: Ինձ նաեւ դուր է գալիս Ուկրաինայի մասնակցի կենդանի կատարումը: Նա շատ սրտանց է կատարում եւ ես հավանում եմ  նրա երգի պատմությունը»:

Հարցին՝ ինչ է նա կարծում Հայաստանի եւ Նիդերլանդների հաղթանակի հնարավորությունների մասին՝ երիտասարդ երգիչը պատասխանեց.

«Դժվար է կանխատեսումներ անելը: Միայն կարող եմ ասել, որ իմ այստեղ գալու առաքելությունը հաղթելն է: Համոզված եմ՝ Իվետան եւ այստեղ եկած մյուս արտիսատներն էլ են այդպես կարծում»:

Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից



© NEWS.am STYLE