Խենթություններ «Եվրատեսիլի» եզրափակչին ընդառաջ. երկրպագուները գրոհում են Globe Arena-ն (ֆոտոռեպորտաժ)

15:10   14 մայիսի, 2016

Այսօր երեկոյան կմեկնարկի «Եվրատեսիլ 2016»-ի սպասված եզրափակիչ փուլը: Ստոկհոլմը լի է մրցույթի երկրպագուներով, որոնք վաղ առավոտից շրջում են քաղաքում՝ ներկած դեմքերով եւ դրոշներով:

Շվեդիայի մայրաքաղաքը այսօր մեզ «ուրախացրեց» սառը եղանակով, սակայն դա մեզ չի խանգարի փոխանցել, թե ինչ է կատարվում այս պահին Կառլսոնի քաղաքում:

Հիշեցնենք ամենակարեւորի մասին. Մեր Իվետան այսօր ելույթ է ունենալու վերջին՝ 26-րդ համարի ներքո: Համոզված եղեք՝ նա «ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ է» բեմահարթակը:

Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից



© NEWS.am STYLE