Ինչ է անում մենակ ապրող աղջիկը

21:10   26 մայիսի, 2016

1. Նա կարող է քնել անկողնու լայնքով, գալարաձեւ փաթաթվելով ծածկոցի մեջ, մի բարձը դնելով փորի տակ, մյուսը` գլխի: Երբ դուք մեր կողքին չեք, մենք միշտ այդպես ենք քնում: 

2. Չի արթնանում առավոտվա 4-ին  «Ֆորմուլա-1»-ի մեքենաների սուլոցից Ավստրալիայի Գրան-պրիի հեռարձակման օրը:  

3. Նա կարող է իր համար գնել աշխարհում ամենափոքր աղբարկղը, եւ միեւնույն է` այն միշտ կիսադատարկ կլինի:  Չէ որ ոչ մեկը դրա մեջ գարեջրի շշեր եւ տոննաներով խոշոր եղջերավոր անասունների ոսկրեր չի նետի:  

4. Նրա կատուն անցնում է սեղաններով եւ անկողիններով գլուխը հպարտորեն բարձր պահած, ոչ թե ապրում է բազմոցի տակ` վայրի սթրեսի եւ ստորացման մեջ: 

5. Սննդակարգի հետեւելիս նա տանտալոսյան տառապանքներ չի ապրում` բաց անելով սառնարանը: Ամենագայթակղիչ բանը, որ նա այնտեղ կգտնի, կես կիլո նիհարեցնող օշինդրի ծլարձակած սերմերն են: Եվ ոչ մի այլասերության կանչող նրբերշիկ, անամոթ պելմեն կամ  գայթակղիչ երշիկ: 

6. Նա կանոնավորապես զբաղվում է առավոտյան մարմնամարզությամբ, որովհետեւ ոչ ոք աչքերը չի չռում նրա թռվռացող կրծքին, կարմիր դեմքին եւ հնացած մարզատաբատին: 

7. Նա կարող է Love Radio լսել, այո: Love Radio, գրողը տանի: Ամբողջ բարձրությամբ, առանց դեմքին  պատրաստ պահելու զղջացող արտահայտություն.   «չէ, ինչ ես ասում, ես էլ լուրջ չեմ ընդունում այս երաժշտությունը»:

8. Կարող է մտնել ծանոթությունների կայքեր (հենց այնպես, հետաքրքրությունից), առանց անհանգստանալու, որ որեւէ ավելորդ առաջադեմ օգտատեր իրեն  անակնկալի կբերի դրանում:

9.Նա թեթեւորեն է տեղաշարժվում բնակարանով, առանց անընդհատ բախվելու Իսկական Տղամարդու տուն-թանգարանի հսկայական ցուցանմուշների`  սնոուբորդների, շաղափիչների, անվադողերի, եւ բոլգարկաների:

10. Նա երջանիկ համոզվածություն ունի, որ բոլգարկաները բոլգարների էգերն են:  

11. Նա կարող է քնից առաջ դեմքին եւ մարմնին առավելագույնս գարշահոտ նյութեր քսել, չանհանգստանալով, թե իր դեմքն ու մարմինը ինչ համ կունենան, եթե ինչ-որ մեկը պատրաստվում է հերթապահորեն համբուրել դրանք: 

12. Նա գիտե, որ եթե կրունկի մեջ եղունգի կտոր է խրվել, իր հարազատ, իմունոհամատեղելի կտորն է: 

13. Զուգարանում վերցված տպագիր արտադրանքի նմուշը (որը վերցվել է զուտ պատահաբար, մենք հո չենք կարդում զուգարանում) կանացի քնքուշ ամսագիր կլինի կամ էլ վատագույն դեպքում կանացի նողկալի վեպ, ոչ թե  2000-ի բջջային հեռախոսների կատալոգը:  

14. Նրան չի զանգում քո մայրը, չի զանգում քո մայրը, չի զանգում քո մայրը, չի զանգում քո մայրը…

15. Նա կարող է փողոցից ընտրել եւ իր տուն տանել տղամարդկանց եւ կատուների:  

16. Համակարգչի փչանալու դեպքում նա կանչում է խելացի, համակրելի եւ ամաչկոտ նախկին համակուրսեցուն: Նրան թեյ է հյուրասիրում, սեղանի մոտ նստում է կարճ խալաթով, վայելելով նրա վարդագունող ականջները: Ոչ թե ամիսներով լսում է, թե դա տղամարդկային աշխատանք է, որն ինչ-որ մեկը կանի, հենց որ ժամանակ լինի:  

17. Նա դադարում է ուշանալ, որովհետեւ ոչ ոք վայրկենաչափով չի չափում նրա հավաքների ժամանակը: 

18. Ծաղիկներ բերելով տուն` նա անհանգստանում է, թե որքան կդիմանան դրանք, ոչ թե` ինչպես բացատրել, թե որտեղից են հայտնվել դրանք: 

19. Լվացվում է, առանց տառապելու կասկածներից. ճիշտ է արդյոք, որ բոլոր տղամարդիկ երբեմն միզում են լվացարանի մեջ: 

20. «Ընթրիք» բառը լսելիս մտածում է ռեստորանի մասին, ոչ թե սուպերմարկետի:  

 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE