Մարտի սկզբին հայտնի դարձավ , որ սուպերմոդել Քենդիս Սվեյնփոլը ու նրա փեսացուն Հերման Նիկոլին առաջնեկի են սպասում: Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Victoria's Secret-ի 27-ամյա մոդելը դարձել է Givenchy-ի Dahlia Divin բույրի նոր դեմքը:
Ուրախալի նորությունը Քենդիսը պատմել է Instagram–ում: Մոդելը հրապարակել է կադր գալիք գովազդարշավից:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Givenchy-ի իմ սիրելի բույրի՝ Dahlia Divin նոր դեմքը»,- ստորագրել է լուսանկարը մոդելը:
Օծանելիքի գովազդի լուսանկարներից երեւում է , որ դրանք դեռ մի քանի ամիս առաջ են արվել , քանի որ դրանց վրա բոլորովին չի երեւում մոդելի կլորացած փորը , որը հիմա արդեն բավականին նկատելի է: