Սերիալներից հայտնի դերասանուհի Եվա Բաղդասարյանը` ինքնաթիռի ուղեկցորդուհի

13:25   21 մայիսի, 2016

«Հրեշտակների դպրոցը» եւ «Եռաչափ սեր» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Եվա Բաղդասարյանը վերջերս Facebook-ի իր էջում տեղադրել է լուսանկարներ, որտեղ ինքնաթիռի ուղեկցորդուհու համազգեստով է: Դերասանուհու այս կերպարը համացանցում նոր քննարկումների առիթ դարձավ:

NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Եվայի հետ` պարզելու արդյո՞ք այդ կերպարը պայմանավորված է նոր նկարահանումներով, թե՞ գեղեցկուհին, այնուամենայնիվ, որոշել է փոխել մասնագիտությունը:

«Այժմ նկարահանվում եմ ռուսական գեղարվեստական մի ֆիլմում, որի մանրամասները կարող եմ հաղորդել միայն ֆիլմի նկարահանումներից հետո: Լուսանկարներս հենց ֆիլմի նկարահանումներից են: Կարող եմ ասել, որ ինձ շատ անսպասելի կերպարում եք տեսնելու: Դերս ծավալուն չէ, բայց կարծում եմ` կհիշվի: Ֆիլմը ցուցադրվելու է ռուսական ալիքներից մեկով, բայց դեռ հստակ չեմ կարող ասել, թե երբ այն կլինի եթերում»,-մեզ հետ զրույցում նշեց դերասանուհին:

Առաջարկում ենք հետեւել ֆիլմի լուսանկարներին, իսկ մյուս բոլոր մանրամասների շուրջ Եվայի հետ կզրուցենք արդեն նկարահանումներից հետո:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Եվա Բաղդասարյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE