Ինչպես առատաձեռն տղամարդ գտնել

23:10   31 մայիսի, 2016

Իրոք, առատաձեռն տղամարդու հանդիպելն այնքան էլ հեշտ չէ, չէ որ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, նրանց  56 տոկոսը խնայողություն է անում, իսկ 12 տոկոսն ընդհանրապես իսկական ագահներ եւ ժլատներ են: Ինչպես որոշել, թե որ տեսակին է պատկանում ձեր զուգընկերը: 

Առաջին հանդիպումներ

Նույնիսկ եթե առաջին ժամադրությանը տղամարդը ձեզ ծաղիկներ չի նվիրել, դա բոլորովին չի նշանակում, որ նա ժլատ է: Նա գուցե շատ էր շտապում կամ էլ ուղղակի ամաչում է: Իսկ գուցե նա այնքան էլ ռոմանտիկ չէ եւ համարում է, որ դա ավելորդ է: 

Բայց եթե ժամադրությանը նա ձեզ մի մեխակ է նվիրել, այդ դեպքում արդեն արժե մտածել: Նշանակում է` նա խնայողություն է անում ձեզ վրա: 

Ուշադրություն դարձրեք այն բանին, թե նա ինչպես է իր վրա փող ծախսում: Առատաձեռն, բայց ոչ հարուստ տղամարդը, ժամադրության գալով նույնիսկ  հասարակական տրանսպորտով եւ հասարակ կոշիկներով, ձեզ համար ոչ թանկ քաղցրեղեն կգնի կամ էլ սիրունիկ հուշանվերներ: Իսկ եթե ուշադրության նույն նշանները ձեզ ցույց է տալիս հարուստ երկրպագուն լավ մեքենայով եւ թանկարժեք ժամացույցով, ամենայն հավանականությամբ դուք գործ ունեք ժլատի հետ:  

Ագահ տղամարդը ձեզ նույնիսկ փոքրիկ նվերներ չի տա հենց այնպես: Պատրաստ եղեք այն բանին, որ նա այդպես է անելու ծննդյան օրվա, Մարտի 8-ի, Նոր տարվա առիթով: Նախ դրանք էժան նվերներ կլինեն, իսկ ժամանակի հետ կանհետանան: 

Սրճարան կամ ռեստորան

Տղամարդուն թույլ տվեք ընտրել սրճարանը կամ ռեստորանը: Եթե տղամարդը գործնական է, ռեստորանի փոխարեն կընտրի ընթրիքը տնային միջավայրում: Իսկ եթե սրճարան ընտրի, նախապատվությունը կտա հարմարավետ, ոչ թանկ հաստատությանը: Նա կարող է մանրամասնորեն ստուգել կտրոնը, բայց միայն նրա համար, որ ստուգի, թե արդյոք պահանջվածից ավելի չի վճարել: 

Ագահը կփորձի հնարավոր պատրվակներ եւ պատճառներ գտնել, իսկ եթե ի վերջո որոշի, կպատվիրի միայն ամենաէժան ուտեստները եւ թեյավճար չի թողնի:  Ժլատը կփորձի համոզել ձեզ, որ ռեստորանում մի շիշ գինու համար այդքան թանկ վճարելն իմաստ չունի: Ավելին, նա կարող է ձեզ նույնիսկ առաջարկել իր հետ կիսել հաշիվը: 

Կինոթատրոն

Հայտնի է, որ ցերեկային սեանսի գինն ավելի ցածր է, քան երեկոյանինը: Եթե տղամարդը խնայող է, նա կառաջարկի կինո գնալ, բայց միայն` ցերեկը: Կհամարի, որ ավելորդ վճարելն անիմաստ է: 

Իսկ ժլատը ձեզ կինո տանելու փոխարեն կառաջարկի քաղաքում զբոսնել: Պատրաստ եղեք , որ նա ձեզ կպատմի սքանչելի եղանակի մասին եւ շրջակա միջավայրի, ձեզ հետ    «շփվելու» հսկայական ցանկության: Բայց ոչ մի դեպքում մի հավատացեք նրան: Իրականում նա ուղղակի չի ուզում փող ծախսել: Եթե ձեզ դա չի վախեցնում, մտածեք` պատրաստ եք ձեր կյանքից ջնջել համատեղ այցելությունները մշակութային միջոցառումների:  

Խանութ

Խանութ գնալիս խնայող տղամարդու պահվածքը հետեւյալը կլինի. նա մանրամասնորեն կընտրի ոչ միայն գնումները, այլեւ հենց խանութը: Բայց ոչ նրա համար, որ ուզում է ամենաէժան ապրանքը գնել: Ուղղակի նրա համար  կարեւոր է գնի եւ որակի հարաբերակցության ցուցիչը: Իսկ ագահը դեմ չէ փող ծախսել, բայց միայն` ոչ ուրիշների վրա: Այդ պատճառով ձեր յուրաքանչյուր գնում կվշտացնի նրան: 

Նման տղամարդուց դուք միլիոնավոր պատճառներ կլսեք, թե ինչու ձեզ պետք չեն այդ իրերը: Ավելին, դրամարկղում նա կվճարի միայն իր գնումների համար: Պատրաստ եղեք, որ ապագայում նման տղամարդը կվերահսկի ձեր ծախսած ամեն ռուբլին: Նա անպայհման ձեր ուղեղը կսղոցի թանկարժեք իրեր գնելու համար: 

Աղբյուրը` Zhenskoe-mnenie.ru



© NEWS.am STYLE