Տղամարդու 5 տեսակ, որոնց հետ չարժե կապել կյանքը

21:15   31 մայիսի, 2016

Ինչպես կյանքը չկապել այնպիսի տղամարդու հետ, որի հետ ընտանեկան կյանքն իսկական կտտանք կլինի: Ուղղակի պետք է իմանալ, թե նա ինչ «տեսք ունի»:

Տնային բռնակալ

Եթե դուք որեւէ մեկին բողոքեք ձեր ամուսնուց, ի պատասխան ձեզ ուղղակի խելագարի տեղ կդնեն: Տնական բռնակալը հավատարիմ, տնտեսվար եւ սիրող ամուսին է:  Հասարակության մեջ նա հոգատարություն եւ հնազանդություն է դրսեւորում: Ռոմանտիկ հարաբերությունների շրջանում նա պատրաստ է կատարել սիրելիի ցանկացած քմահաճույքը: Բայց չարժե գայթակղվել:   Տղամարդը չի կարող հեշտորեն կառավարելի կամ «պլաստիլինե» լինել: Նա ընդամենը ձգտում է երեւալ այդպիսին: 

Ժամանակի ընթացքում տնական բռնակալն ինքն  իրեն բացահայտում է` հանդիմանելով: Նրա դիտողությունները լուրջ հիմք չունեն, ավելի շուտ  «մատից ծծած են»: Տնական բռնակալի հետ համաձայնելն ավելի հեշտ է, քան վիճելը: Նրա հետ «պայքարի» մեջ մտնելով` դուք նրան հսկայական հաճույք եք պատճառում: 

Հարբեցողը

Հարբեցողի հետ ապրելը ամերիկյան բլուրներ են: Դեռ երեկ նա սքանչելի հայր եւ ամուսին էր, իսկ այսօր արդեն չորեքթաթ է սողում տուն: Բայց դա միանգամից չի լինի: Մի սպասեք, որ հարբեցողը ցույց տա խմելու իր հակումը հենց առաջին ժամադրությունից: Հիվանդության վաղ փուլերում նա կամային, աշխույժ տղամարդ է: Հարբեցողը կարողանում է հոգ տանել եւ նվաճել:  Նրան սիրահարվելը հեշտ է: Նա կարող է հմայիչ լինել, խելացի, սրամիտ: Իմիջիայլոց, հաճախ խմելու սիրահարները հումորի մեծ զգացում ունեն:  

Կնամոլը

Այս տղամարդը հավերժական որոնման մեջ է: Նրա հայացքը երբեք կանգ չի առնում, բայց կինը դա չի նկատի (կամ չի ուզենա): Չէ որ կնամոլը, ինչպես եւ հարբեցողը, կարողանում է հոգ տանել, նվաճել: Նա լիովին կարող է ամուսնացած լինել եւ չթաքցնել իր կարգավիճակը, չնայած նրանով հմայված կնոջը դա հավանաբար չի շփոթեցնի:  

Նա տարված է նրա շարժուձեւով, ուշադրությամբ, հաճոյախոսություններով, որ նա շռայլում է յուրօրինակ եղանակով: Եթե կնամոլը հարբեցող չէ, որպես կանոն քիչ ընկեր է ունենում: Չէ որ նա սիրում է կանանց ուշադրությանն արժանանալ: Կնամոլին ճանաչելը շատ հեշտ է, կարեւորը` ցանկանալ դա: Բայց այն համոզմունքը, թե բոլոր տղամարդիկ կնամոլներ են, սխալ է: 

Մայրիկի բալիկ

Այս տղան ֆիզիկապես ծնվել է, իսկ հոգեբանորեն` ոչ: Շատ հաճախ դրան խանգարում է հենց մայրը: Նա համառորեն չի ուզում ընդունել, որ որդին իր սեփականությունը չէ, այլ ազատ անհատականություն: Նման մայրական սիրուց դժբախտանում են ոչ միայն մայրիկի բալիկի կանայք, այլեւ հենց ինքը:  Իհարկե, սրանից սիրո հոտ չի գալիս: Կարեւորը, որ զուգընկերուհին լավը լինի, մայրիկի նման:  

Խելագար, չմտածված արարքներ ծայրաստիճան հազվադեպ է թույլ տալիս   (երբեք): Նրա բնավորության մեջ կարող է մանկամտություն, եսասիրություն դրսեւորվել: Սպասել, որ մայրիկի բալիկը օրեր շարունակ կխոսի մոր մասին, ծիծաղելի է: Նա ուղղակի մայրիկի ֆրազներով է խոսում: Նրան տարբերող հատկանիշներն են աննախաձեռնողությունը, որոշումներ կայացնելու անկարողությունը, կյանքին եւ դժվարություններին չհարմարվածությունը:  

Ալֆոնս

Սկզբում Ալֆոնսն ինքը կվճարի, հետո կշոշափի տարածքը: Օրինակ, նա պատահաբար կարող է վերհիշել, որ չի հասցրել փող փոխանակել կամ հանել քարտից, երբ ռեստորանում մատուցողը ձեզ արդեն բերի հաշիվը: Նրա փաստարկները հեշտ է կանխատեսել. մոռացել է դրամապանակը, մոտը միայն տարադրամ կա, պլաստիկ քարտն արգելափակել են եւ այլն: Նա այնքան խորամանկորեն է գործում, որ կնոջը ոչ մի ընտրություն չի մնում, բացի` ինքը վճարելուց: Միաժամանակ նա հետեւում է, թե դուք ինչպես եք բաժանվում փողից:  

Իմիջիայլոց, ժամադրություններին նա երբեմն վճարում է, բայց դրանք անհամեմատ ավելի փոքր գումարներ են, քան այն, ինչ դուք եք վճարում: Հարաբերությունների հետագա զարգացումը կախված է կնոջ հակազդեցությունից այդ  շարժուձեւին: Նա ի վիճակի է ռոմանտիկ արարքներ կատարել: Տպավորություն է ստեղծվում, թե այդ տղամարդն անսահմանորեն սիրահարված է, որսում է ձեր ամեն բառը, բայց իրականում նա ուղղակի շողոքորթ է: Արժե միայն ցույց տալ սեփական անվճարունակությունը եւ այդ տղամարդը կանհետանա ձեր կյանքից: 

 

Աղբյուրը`  Zhenskoe-mnenie.ru



© NEWS.am STYLE