5 երեւույթ, որոնք կարող են ավերել ձեր հարաբերությունները

22:03   31 մայիսի, 2016

1. Սուտը կարող է ավերել նույնիսկ ամենաամուր հարաբերությունները: Նույնիսկ եթե այն ասվում է լավ նպատակով, լավ ոչինչ չի խոստանում: Սուտը միշտ անվստահության է հանգեցնում, ինչն էլ սկսում է ավերել հարաբերությունները, այդ պատճառով այդքան կարեւոր է ազնվորեն վերաբերվել ձեր երկրորդ կեսին, ինչպես նաեւ սովորել համարժեքորեն արձագանքել ճշմարտությանը: 

Սուտն իր համար էլ է վտանգ ներկայացնում: Ջանացեք ձեզ համար ավելի հաճախ պատասխանել այս հարցերին. պատրա՞ստ եք ամբողջ կյանքն ապրել մարդու հետ, պատրա՞ստ եք ամբողջությամբ տրվել հենց այդ հարաբերություններին: Ազնիվ պատասխանը կարող է ձեզ օգնել հասնելու ներդաշնակ հարաբերությունների: 

2. Չարժե նաեւ փորձել փոխել զուգընկերոջը: Հիշեք, որ իդեալական մարդիկ ուղղակի գոյություն չունեն: Արժե հիշել նաեւ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են բնավորության գծերը եւ սովորույթները: Որոշ բաներ մարդն ուղղակի չի կարող փոխել, որքան էլ ցանկանա:  Հարաբերությունների սկզբում շատ մարդիկ աչք են փակում որոշակի բաների վրա, բայց հետագայում չարժե ուժեր ծախսել դրա վրա: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնում:  

3. Հիշեք նաեւ այն մասին, որ ծայրաստիճան անտեղի են հանրային հանդիմանությունները: Չարժե  հարաբերություններ պարզել հանրային վայրերում, որպեսզի չշփոթվես եւ չշփոթեցնես զուգընկերոջդ: Սիրելիին հրապարակայնորեն հանդիմանելու կամ ստորացնելու ձեր փորձերը կհանգեցնեն նրան, որ հենց դուք ծիծաղի առարկա կդառնաք: Նույնիսկ եթե տղամարդը սարսափելի արարք է թույլ տվել, չարժե հրապարակայնորեն հանդիմանել նրան, դա թողեք մինչեւ այն պահը, երբ մենակ կմնաք: Բայց նույնիսկ այդ ժամանակ էլ չափից ավելի մի ջանացեք: Վեճերը կարող են երջանիկ հարաբերությունների բաղկացուցիչ մասը լինել, բայց այստեղ էլ կանոններ կան:  Երբեք չարժե անցնել սահմանը, վիրավորել զուգընկերոջը, սեփական վիրավորանքն ավելի բարձր դասել: Հայտնի է, որ հարաբերություններում գլխավորը փոխըմբռնումն է: 

4. Հաճախ հասարակ լռությունը սպանում է հարաբերությունները: Եթե խնդիր կա, այն բարձրաձայնեք: Եթե ինչ-որ բան դուր չի գալիս, ասեք դա: Հիշեք, որ հոգեբանական առողջության գրավականը ցանկացած հույզերն արտահայտելն է, ճիշտ է` չափավոր:  Ձեր հոգին միշտ կարող եք բացել ընկերուհիների առաջ: Իսկ տղամարդու հետ սովորեք մտքերը պարզ եւ հստակ արտահայտել, առավելագույնս խուսափելով հույզերից: 

5. Խանդն ավերում է ցանկացած հարաբերություն: Ինչ-որ մեկը կարծում է, թե խանդը սիրո ցուցանիշ է, ուրիշները հակված են դա դիտարկել որպես եսասիրության դրսեւորում, անհարգալից վերաբերմունք: Բայց խանդից ամեն դեպքում երկու մարդ է տուժում` մեկն անընդհատ ինչ-որ բան է կասկածում, իսկ մյուսը վիրավորվում է ի հայտ եկած անվստահության պատճառով: Դա հաղթահարելու համար պետք է անկեղծ լինել  ինքն իր եւ զուգընկերոջ հետ: 

Կարեւոր է իմանալ, որ սերը հիմնված է վստահելի հարաբերությունների վրա: Ձեր սիրելի մարդը պետք է անձնական տարածք ունենա, հարգեք այն: Նույնիսկ  ձեր զուգընկերոջ  sms-ների պարզ ընթերցանությունը կարող է ավերել հարաբերությունները, որոնք այնքան ամուր էին թվում:  

 

Աղբյուրը` Zhenskoe-mnenie.ru

 



© NEWS.am STYLE