Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան նվիրված անկրկնելի երեկո Երեւանում

10:28   23 մայիսի, 2016

Երեկ՝ մայիսի 22-ին լեգենդար ֆրանսահայ շանսոնյե, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող ու դերասան Շառլ Ազնավուրը 92 տարեկան դարձավ:

Երեւանում Ազնավուրի ծնունդը նշեցին շքեղ համերգով, նրա անվան հրապարակում ելույթ ունեցան Լեւոն Մալխասյանը, Տիգրան Համասյանը, Հայկ Պետրոսյանը (Վարդան Պետրոսյանի որդին) եւ այլ երաժիշտներ: 

Մենք կփորձենք մեր լուսանկարների միջոցով ձեզ փոխանցել այն շքեղ մթնոլորտը, որը տիրում էր մայրաքաղաքում։ Նշենք, որ նման մակարդակի համերգները մեր քաղաքին օդի պես պետք են: 

Ինչպես հանդիսատեսը շնորհավորեց Ազնավուրին 

Շառլ Ազնավուրը հեղափոխություն է արել ֆրանսիական երգարվեստում եւ դարձել առաջին ֆրանսիացին, որը Եվրոպայում պլատինե ձայնասկավառակի է արժանացել: Առայսօր Ազնավուրը մնում է միակ ֆրանսիացի շանսոնյեն, որին հաջողվել է ամբողջովին ու մեկընդմիշտ նվաճել Ամերիկան՝ 1995-ին նրա ձայնասկավառակը առաջին տեղը զբաղեցրեց «Բիլբորդի»՝ երաժշտական շոու բիզնեսի ամերիկյան «սուրբ գրքի» դասակարգումով։

Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE