Բեյոնսեն ու Ջեյ Զին միասին գաղտնի ալբոմ են ձայնագրում

12:33   24 մայիսի, 2016

Ինչպես Քարդաշյան–Ջեններ, այդպես էլ այս  ընտանիքի հետ ձանձրանալ չի լինի: Եվ այսպես,  ինչպես գիտեք, Բեյոնսեն թողարկել է իր նոր Lemonade ալբոմը, որտեղ մի քանի երգերում նա անթաքույց հասկացրել է, որ իր սիրելի ամուսինը՝ Ջեյ Զին դավաճանել է իրեն:

Բայց չնայած ընտանեկան խնդիրների մասին լուրերին՝ Page Six –ը գրում է, որ Բեյոնսեն ու Ջեյ Զին միասին գաղտնի ալբոմ են ձայնագրում: Ալբոմը շուտով կթողարկվի ռեփերի Tidal սերվիսում:

«Բեյոնսեն ու Ջեյ Զին երբեք հարցազրույց չեն տա և չեն պատասխանի Lemonade –ի թողարկումից հետո ծագած հարցերին: Բոլոր հարցերին երաժշտության միջոցով պատասխանելը նրանց ոճն է»,- նշել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Այնպես որ սպասում ենք նոր անակնկալնեի Բեյոնսեից ու նրա ամուսնուց:

Աղբյուր՝  Daily Mail



© NEWS.am STYLE