Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը՝ Լոնդոնում Vogue 100–ի գալա համերգին ստվերել է բոլոր աստղերին

11:04   24 մայիսի, 2016

Երեկ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Բրիտանիա են ժամանել Իտալիայից, որտեղ հայուհին իր ամուսնու հետ ներկա է եղել Սոֆիա Կոպպոլայի բեմադրած «Տրավիատա» օպերայի պրեմիերային:

Լոնդոնում Քիմը ոչ մի վայրկյան չհանգստանալով՝ ընթրել է քրոջ՝ Քենդալ Ջենների հետ, իսկ երեկոյան գնացել Vogue ամսագրի Vogue 100 գալա համերգին՝  նվիրված ամսագրի հարյուրամյակին: 

Ավելորդ է ասել, որ ամբողջ ուշադրությունը սեւեռված էր 35-ամյա հեռուստաաստղի ու Քանյե Ուեսթի վրա: 

Քիմը հայտնվել էր թափանցիկ հագուստով, իսկ ռեփերը, ինչպես միշտ նրբագեղ սեւ սմոքինգով էր: 

Երեկույթի ժամանակ Քիմը սիրալիր զրուցում էր բրիտանական ամսագրի խմբագիր Ալեքսանդրա Շուլմանի եւ դիզայներ Փիթեր Դունդասի հետ (Roberto Cavalli-ի կրեատիվ տնօրենը): 

Քիմն ու Ալեքսանդրան 

Խմբագիր Ֆիոնա Գոլֆարի հետ 

Երեկույթին ներկա էին նաեւ՝



Լարա Սթոուն

Լիլի Դոնալդսոն

Լարա եւ Լիլի


Քեյթ Մոս

Կլաուդիա Շիֆեր 

Դեմի Մուր

Ալեքսա Չանգ

Ջորջիո Արմանի

Թոմ Ֆորդ



Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Goff Photos, Wenn, PA



© NEWS.am STYLE