67-ամյա Ալլա Պուգաչովան ցույց է տվել իր մեծացած որդուն

14:09   24 մայիսի, 2016

Ալլա Պուգաչովան ուրախացրել է երկրպագոներին՝ Instagram–ում հրապարակելով տեսագություն, որում որդին՝ Գարին, մտնում է խաղալիքներով լի զամբյուղի մեջ:

Տեսահոլովակում տղան մոր ու դայակի աչքի առաջ մտնում է խաղալիքներով լի ծղոտե զամբյուղի մեջ:

«Այդ ո՞ւր»- ծիծաղում է Ալլա Բորիսին՝ դիմելով որդուն:

Բայց տղան այնքան էր հրապուրվել իր խաղով, որ չի արձագանքում մոր հարցին ու շարունակում է փորփրել զամբյուղում գտնվող խաղալիքները:

Հիշեցնենք, որ Գարիին ու նրա քույր Լիզային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Բայց Ալլա Բորիսին ու Մաքսիմ Գալկինը երկվորյակի կենսաբանական ծնողներն են:

Гарри Максимович. @orfey75alla

A video posted by ALLA PUGACHEVA PHOTOS & VIDEOS (@allaprimadonna) on



© NEWS.am STYLE