Արիանա Գրանդեն ներկայացրել է կրքոտ տեսահոլովակ «Into You» երգի համար

14:36   24 մայիսի, 2016

Արիանա Գրանդեն ներկայացրել է կրքոտ տեսահոլովակ «Into You»  երգի համար: 22-ամյա երգչուհու Youtube ալիքում հայտնվել է նոր երգ հանրահայտ երգչուհու Dangerous Woman ալբոմից:

Հիշեցնենք, որ երեկ Արիանան փայլում էր Billboard Music Award-ի կարմիր գորգուղու վրա ու բեմին:

Իսկ մեկ շաբաթ առաջ Արիանա Գրանդեն թողարկել է Let Me Love You երգի նոր տեսահոլովակը: Արիանան գլխավոր դերն է կատարում տեսահոլովակում, որտեղ  հայտնվել է նաև ռեփեր Լիլ Ուեյնը, որը նույնպես մասնակցել է երգի ձայնագրությանը:

 



© NEWS.am STYLE