Քայլի Ջենների նախկին բոյֆրենդը հերքում է իր սիրային կապը կրքոտ մոդել Դեմի Ռոուզի հետ

15:03   24 մայիսի, 2016

Քայլի Ջենների նախկին բոյֆրենդ ռեփեր Թայգան Կաննում հայտնվել էր իր նոր ընկերուհու՝ 21-ամյա բրիտանուհի Դեմի Ռոուզի հետ: Եվ մինչ նրա նախկին ընկերուհին՝ Քիմ Քարդաշյանի քույր Քայլի Ջեները, մտահոգված էր, որ համացնցում կարող է հրապարակվել ռեփերի հետ իր սեքս տեսագրությունը, Թայգան ինքը բրիտանուհու հետ միասին շրջում էր Կաննի բուտիկներում:

Դեմիի հետ Թայգայի սիրային կապի մասին լուրերը հեղեղել էին համացանցը, սակայն ռեփերը Twitter–ում հայտնել է այն մաիսն, որ այս պահին ինքն ազատ է եւ ոչ մեկի հետ չի հանդիպում:

«Ամուրի եմ, կենտրոնացած, օրհնված: Ապրում եմ իմ կյանքով»,- գրել է երաժիշտը:

Նշենք, որ Քայլին էլ իր հերթին հանդիպում է 22-ամյա կանադացի ռեփեր PartyNextDoor–ի հետ:

«Նրանք պարզապես լավ ընկերներ են: Ոչ մի լուրջ բան նրանց միջեւ չկա։ Քայլին նրա հետ հանդիպում է, որպեսզի առաջացնի Թայգայի խանդը: Նրա համար հեշտ չէ ռեփերին այլ աղջիկների հետ տեսնելը»,- հայտնել է Քարդաշյան – Ջեններ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE