Ռոբ Քարդաշյանի ընկերուհին պարծեցել է իր Audi R-8, Lamborghini, Range Rover մեքենաներով

16:07   24 մայիսի, 2016

Ռոբ քարդաշյանի ընկերուհի Բլեք Չայնան պարծեցել է իր մեքենաներով: 28-ամյա պարուհին իր Snapchat–ում հրապարակել է տեսագրություն, որը նկարահանել էր իր տան պատշգամբից:

Չայնան ցույց է տվել թանկարժեք ավտոմեքենաները, որոնք կայանած են առանձնատան առաջ:

Թանկարժեք Lamborghini–ն ապագա ամուսնու՝ Ռոբ Քարդաշյանի նվերն է: Քիմի եղբայրը մեքենայի համար 200 հազար դոլար էր վճարել:

«Ես երեք մեքենա ունեմ՝ Audi R-8, Lamborghini եւ Range Rover: Ինձ թվում է, ես օրհնված եմ»,- ասում է կադրի հետեւից Չայնան:

Հիշեցնենք, որ Բլեքն ու Ռոբը մտադիր են ամռան վերջին ամուսնանալ որեւէ արեւադարձային կղզում: Հանդիսությունը նկարահանվելու է եւ ցուցադրվելու նրանց ռիելիթի շոուին:

Աղբյուր ՝ Daily Mail



© NEWS.am STYLE