Բրեդ Փիթը փոքրիկ աղջկան փրկել է երկրպագուների ամբոխից

16:36   24 մայիսի, 2016

Բրեդ Փիթը Կանարյան կղզիներում մի աղջկա է փրկել երկրպագուների ամբոխից, գրում է Just Jared-ը:  

52-ամյա դերասանը նկարահանվում է Ռոբերտ Զեմեքիսի Allied («Լռության հինգ վայրկյան») նոր ֆիլմում ու նկարահանման օրվա ավարտից հետո իսպանացի երկրպագուները շրջափակել էին այն տարածքը, որտեղ աշխատում էին կինեմատոգրաֆիստները: Դերասանը դուրս էր եկել ողջունելու երկրպագուներին, որոնք նույնիսկ չեն նկատել, թե ինչպես են ճնշում ու ցավացնում մի փոքրիկ աղջկա, որը պատնեշի մոտ էր կանգնած:

Դերասանն ու նրա երկու թիկնապահները առանց կաշկանդվելու երեխային հանել են ամբոխի միջից:

Ավելի ուշ օգնության են հասել նաեւ բժիշկները։ Բարեբախտաբար ոչ մեկը լուրջ վնասվածք չէր ստացել:



© NEWS.am STYLE