Smokey Eyes` Քիմ Քարդաշյանի ոճով (տեսանյութ)

20:43   24 մայիսի, 2016

Ամերիկահայ հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի ոճն ու արտաքինը ոգեշնչում են շատերին։ Ամբողջ աշխարհում հազարավոր աղջիկներ եւ կանայք երազում են ունենալ նրա կառուցվածքը, հագնել նրա զգեստներից եւ ստանալ նրա արտահայտիչ դիմահարդարումը։

Քիմին կարելի է անվանել smokey eyes կոչվող դիմահարդարման վարպետ։ Նրա, գրեթե, ցանկացած look ամբողջանում է այս դիմահարդարմամբ։ Իսկ ինչպե՞ս ստանալ Քիմի աղեղնաձեւ եւ խորհրդավոր աչքերի շպարը։

Դիմահարդար Լեյլա Ռոուզը որոշել է օգնության հասնել աղջիկներին եւ կանանց՝ YouTube-ի իր ալիքում տեղադրելով մի տեսանյութ, որտեղ սովորեցնում է, թե ինչպես կարող եք ստանալ Քիմ Քարդաշյանի դիմահարդարումը։

Դե ինչ, աղջիկներ, պատրաստեք ձեր դիմահարդարման պարագաներն ու վրձինները եւ անցեք գործի:)

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE