Մերկ տղամարդն ինքնակամ բախվում է ընթացող մեքենային

13:22   24 մայիսի, 2016

Լոս Անջելեսում կատարված միջադեպը երբեք չի մոռանա այս սպիտակ մեքենայի վարորդը, որի ճանապարհին հանկարծ տեղի է ունենում անսպասելին։ Հարակից ռեստորանից դուրս է վազում մերկ տղամարդ եւ գալիս բախվում մեքենային։ Վարորդը միանգամից արգելակում է, սակայն տղամարդը չի նահանջում եւ ցատկում է մեքենայի թափքին։

Մինչ շփոթված վարորդը փորձում է հասկանալ՝ ինչ է կատարվում, անցորդներից մեկը նրան հուշում է, որ ամեն ինչ կարգին է եւ կարող է շարունակել ճանապարհը։

Հոլովակը նկարահանել են ականատեսները։ Նրանց համար նույնպես անհայտ է, թե ինչու է տղամարդը նման քայլի դիմել։

Տեսանյութը՝ Daily Mail



© NEWS.am STYLE