Քրիս Ջենները փոխում է ազգանունը եւ դառնում Քարդաշյան

17:05   24 մայիսի, 2016

Հանգստյան օրերին հեռարձակվել է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հերթական դրվագը: Տեսարաններից մեկում, որը եթեր չի հեռարձակվել, Քլոե Քարդաշյանը իր մոր՝ Քրիս Ջենների հետ ավտոմեքենայում զրուցում էր:

Վերջինը հայտարարեց, որ մտադիր է փոխել իր ազգանունը եւ Քարդաշյան դառնալ:

«Ես մտադիր եմ փոխել ազգանունս, եթե Բրյուսը իր անունը փոխել է ու Քեյթլին դարձել, ուրեմն ես էլ կարող եմ ազգանունս փոխել»։

«Կարծում եմ, դա անազնիվ կլինի քո դստրերի՝ Քայլիի ու Քենդալի համար»,- իր հերթին նկատել է Քլոեն:

Լուսանկարում Քրիս եւ Ռոբ Քարդաշյաններն են (ամուսնացած են եղել 1978-1991 թթ.) իրենց երեխաների հետ (ձախից աջ՝ Ռոբը, Քիմը, Քորթնին ու Քլոեն ՝ վերեւում աջ կողմից):

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE