50-ամյա Սինդի Քրոուֆորդին երեխաների հետ տեսել են Մալիբուում

18:25   24 մայիսի, 2016

50-ամյա Սինդի Քրոուֆորդին երեխաների հետ տեսել են Մալիբուում: Մոդելին ուղեկցում էր ամուսինը՝ Ռենդի Քրոուֆորդը:

Երեխաների՝ Կայայի ու Փրեսլիի եւ ամուսնու հետ Սինդիին տեսել են Nobu ռեստորանի մոտ:

50 տարեկանում Սինդին հրաշալի տեսք ունի:

Նրա 14-ամյա դուստրը՝ Կայան, որը սկսնակ մոդել է, ռեստորան գնալու համար մոր նման էր հագնվել:

16-ամյա Փրեսլին, որը նույնպես ըստ երեւույթին մոդել է դառնալու, նեղ կապույտ ջինսե տաբատով էր ու երկնագույն ժակետով:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Splash 



© NEWS.am STYLE