5 կանոն վաղաժամ ծերացման դեմ

20:24   25 մայիսի, 2016

1. ԴԵՄՔԻՆ ՁԵՌՔ ՄԻ ՏՎԵՔ

Ձեռքերը դեմքից եւ պարանոցից հեռու պահեք` խուսափելու պզուկների առաջացումից եւ մաշկի վաղաժամ ծերացումից: Մի տրորեք աչքերը եւ մի քորեք քիթը: Աչքերի շուրջ մաշկը շատ նուրբ է, այդ պատճառով դուք կխուսափեք վաղաժամ թորշոմելու նշաններից, ուղղակի խուսափելով կտրուկ շարժումներից: 

2. ԴԵՄՔԸ ԼՎԱՑԵՔ ՕՐԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ

Երբեմն առավոտյան շատ եք ուզում քնել եւ չեք հասցնում ճիշտ լվացվել:  Իսկ երեկոյան հոգնածությունը թույլ չի տալիս  համապատասխան եղանակով մաքրել դիմահարդարումը: Դա շատ վնասակար է մաշկի համար: Լվացվելու համար ընդամենը մի քանի րոպե է պահանջվում, այդ պատճառով ձեզ համար արդարացումներ մի փնտրեք եւ կանոնավոր կերպով լցվացվեք: Դուք ոչ միայն կկանխարգելեք վաղ կնճիռները, այլեւ կազատվեք խցանված ծակոտիների եւ պզուկների ի հայտ գալուց:  

3. ԽՆԱՄԵՔ ՊԱՐԱՆՈՑԸ,  ՈՒՍԵՐԸ ԵՎ ՁԵՌՔԵՐԸ 

Ձեր դեմքը կարող է ավելի երիտասարդ տեսք ունենալ, բայց պարանոցը, ուսերը եւ ձեռքերը վայրկենապես մատնում են տարիքը: Շատ կարեւոր է ամեն օր հոգ տանել մարմնի  այդ հատվածներին` խուսափելու մաշկի  թառամածությունից եւ թորշոմածությունից: Քնից առաջ խոնավեցրեք պարանոցը, ուսերը եւ ձեռքերը, իսկ ցերեկը արեւապաշտպան քսուք օգտագործեք: Իմիջիայլոց, արեւի վերաբերյալ առանձին խորհուրդ կա։ 

4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵՔ ԱՐԵՎԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Դա չի նշանակում, թե անհրաժեշտ է միայն գիշերը դուրս գալ տնից: Մի քիչ արեւն ամեն օր անհրաժեշտ է D վիտամին ստանալու համար, բայց չափազանց շատ արեւի ճառագայթները բացասաբար են ազդում մաշկի վրա եւ կնճիռներ են առաջացնում, նույնիսկ մաշկի քաղցկեղ:   Ամեն օր տնից դուրս գալուց առաջ արեւապաշտպան միջոց օգտագործեք, չմոռանալով այն թարմացնել օրվա ընթացքում, եթե դա անհրաժեշտ է: Մի անտեսեք նման պաշտպանությունը նույնիսկ ամպամած օրերին: Սովորական արեւապաշտպան միջոցներին հրաշալի այլընտրանք են կոպերի, դեմքի եւ մարմնի  քսուքները    SPF-ով (ՈՒՄ պաշտպանությամբ). այժմ դրանք թողարկում են դիմահարդարման շատ ապրանքանիշներ: Բացի այդ, արեւային մեծ ակտիվության սեզոնին աչքերի շուրջ նուրբ մաշկի համար ավելի լավ բան չկա, քան արեւապաշտպան ակնոցը:  

5. ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՔՆԵՔ

Քունը «շատ» լինում է: Որքան էլ դա տարօրինակ հնչի, 8,5 ժամից ավելի քնելը նույնքան վատ է, որքան  6 ժամից պակաս քնելը: Եվ մեկը, եւ մյուսը հավասարաչափ վատ են անդրադառնում մաշկի վրա: Վերականգնվելու համար մարմնին 7-8 ժամ է պետք: Կնճիռների վաղ ի հայտ գալը կանխարգելելու համար քնեք օրական  8 ժամ, ընդ որում, պետք է քնելու պառկել գիշերվա 11-ից ոչ ուշ: Եթե կեսգիշերից հետո եք պառկում քնելու, կնկատեք, որ ձեր դեմքին ավելի վաղ են կնճիռներ հայտնվել, քան կուզեիք: Ամենաօգտակար քունը բաժին է ընկնում երեկոյան  10-ից մինչեւ գիշերվա  2-ը: Եվ եթե ձեզ համար դժվար է քնել 10-ին, պառկեք գոնե 11-ին:

Իմիջիայլոց, քնի ընթացքում դիրքը եւս կարեւոր է մաշկի վիճակի համար: Ջանացեք չքնել փորի վրա կամ կողքի պառկած, նախընտրեք թիկունքի դիրքը:  

Աղբյուրը` Kleo



© NEWS.am STYLE