87-ամյա տատիկը՝ բրազիլական Miss GRANNY BumBum մրցույթի մոդել

23:05   24 մայիսի, 2016

Հանրահայտ Miss BumBum մրցույթը ամեն տարի մեծ իրարանցում է առաջացնում Բրազիլիայում։ Մրցույթ-դիմակահանդեսին մասնակցում են 19-25 տարեկան 27 մասնակից, որոնք ներկայացնում են բրազիլական նահանգները։ Մրցույթի նպատակն է գտնել երկրի ամենագրավիչ հետույքն ունեցող կնոջը, որն արժանանում է մոտ 22 հազար դոլար մրցանակի, ինչպես նաեւ միանգամից մեծ ճանաչում է վայելում բրազիլացիների շրջանում։

Այս տարի կազմակերպիչները հայտարարել են, որ տոնական շքերթին կարող են մասնակցել նաեւ պատկառելի տարիքի կանայք։ Արդյունքում հայտեր են ներկայացրել նաեւ 50-ից բարձր տիկնայք, որոնք համոզված են՝ հենց իրենք են արժանի «լավագույն հետույք ունեցող» կնոջ տիտղոսին։

«Ես մոտ 90 տարեկան եմ, բայց երիտասարդ եմ ոչ միայն հոգով, այլեւ արտաքին տեսքով։ Ես եղել եմ իմ շրջանի ամենագեղեցիկ կինը։ Ես միշտ եղել եմ ուշադրության կենտրոնում եւ հիմա ժամանակն է ցույց տալ, որ դեռ պահպանել եմ իմ հմայքը»,- պատմել է մրցույթի ամենատարեց մասնակիցը՝ 87-ամյա Թերեզինա Լսենը։  

Ավելին, Թերեզինան նշել է, որ Miss GRANNY BumBum մրցույթի մասին իմանալուն պես, գնացել ու գրանցվել է՝ համոզված լինելով, որ հաղթանակն իրենն է լինելու։

Մրցույթի մյուս մասնակիցներն են՝

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE