Հմայիչ Քիմ Քարդաշյանը մեկնել է Լոնդոնից

10:10   25 մայիսի, 2016

Հմայիչ Քիմ Քարդաշյանը մեկնել է Լոնդոնից: Քիմն ու Քանյեն իրենց շքեղ տեսքով բոլորին մթագնեցին Լոնդոնում Vogue 100–ի գալա հավաքույթի ժամանակ, իսկ հետո վերադարձան հայրենիք: 

35-ամյա հայուհին ներկայացել էր Vivienne Westwood հագուստով, որի բուտիկը Քիմն այցելել էր Անգլիայի մայրաքաղաք այցի ժամանակ։

Քանյեն նույնպես casual ոճով էր։

Քիմի ձեռքին Hermes պայուսակ է

Զույգը գնացել է Հիթրոու օդանավակայան

Նշենք, որ գալա համերգին Քիմը թափանցիկ զգեստով էր, մինչդեռ ռեփերը ինչպես միշտ նրբագեղ սեւ սմոքինգով էր:

Երեկոյի ժամանակ Քիմը սիրալիր զրուցում էր բրիտանական ամսագրի խմբագիր Ալեքսանդրա Շուլմանի եւ դիզաներ Փիթեր Դունդասի (Roberto Cavalli -ի կրեատիվ տնօրենի) հետ

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Rex, Wenn



© NEWS.am STYLE