Ռոբ Քարդաշյանի եւ Բլեք Չայնայի երեխայի «առաջին քայլերը» համացանցում

11:02   25 մայիսի, 2016

Երեկ հղի Բլեք Չայնային տեսել էին Լոս Անջելեսում գեղեցկության սրահում։ Դե իսկ հետո սոցիալական մեդիան իր գործն արեց, քանի որ Ռոբ Քարդաշյանի եւ Բլեք Չայնայի երեխան արդեն ընտանեկան բիզնեսի մեջ է եւ իր առաջին քայլերն է անում համացանցում։

Չայնան հրապարակել է ՈՒՁՀ-ի լուսանկարն ու Instagram–ում մի ամբողջ ճառ գրել՝ նվիրված իրեն, երեխային ու Ռոբին:

«Երկար ժամանակ ես կարծում էի, որ ինձ պետք չէ սեր, քանի որ որդիս ՝ Քինգը, այն ամենն է, ինչ ինձ պետք է: Բայց Աստված այլ կերպ տնօրինեց իմ ճակատագիրը: Նայեք, ես նշանված եմ ու ամուսնանում եմ աշխարհի ամենահրաշալի մարդու հետ, որը սիրում է ինձ ու որդուս: Մենք երեխա ենք ունենալու: Ես ուզում եմ բոլորիդ ասել՝ երբեք մի հանձնվեք»,- ստորագրել է լուսանկարը Չայնան:

Հիշեցնենք, որ Բլեքն ու Ռոբը մտադիր են ամուսնանալ այս ամռան վերջին որեւէ արեւադարձային կղզում: Հանդիսությունը նկարահանվելու է եւ ցուցադրվելու զույգի ռեալիթի շոուում:



© NEWS.am STYLE