Նաոմի Քեմփբելը ծննդյան շքեղ երեկոն տոնել է Նյու Յորքում

12:04   25 մայիսի, 2016

Մայիսի 22-ին իր ծննդյան օրն է տոնել ոչ միայն բոլորիս կողմից սիրված ու հարգված Շառլ Ազնավուրը, այլեւ նորաձեւության աշխարհի ամենահայտնի աստղերից մեկը՝ «Սեւ հովազ» Նաոմի Քեմփբելը: Գեղեցկուհին 46 տարեկան դարձավ ու իր ոճին համապատասխան՝ այդ տարեդարձը նշեց աղմկոտ հավաքույթով Նյու Յորքում:

Սակայն մոդելը որոշել էր ծննդյան օրը տոնել երկուշաբթի PHD Rooftop Lounge լաունջ ակումբում:

Միայն ակումն իր սիրելի ծաղիկներով ձեւավորելու համար Նաոմին 15 հազար դոլար էր ծախսել:

Հանդիսությունը այցելել էր մոտ հարյուր մարդ, որոնցից էին նաեւ P Diddy-ն, Քլոե Քարդաշյանի նախկին սիրեկան Ֆրենչ Մոնթանան ու Աշերը (ի դեպ, վերջինին վերագրում են սիրային կապ Նաոմիի հետ)։

Աշեր, Նաոմի եւ P Diddy

Նաոմի եւ P Diddy

Ի դեպ, բացի բնական ծաղիկներից, Նաոմին Հոլանդիայից նաեւ հազարավոր տրիկոտաժային կարմիր վարդեր էր պատվիրել, որոնց վրա նրա անունն էր գրված:

Ինչպես միշտ տորթի արարողությունը եւ նաեւ երեկույթը Up&Down ակումբում։

Գրողը տանի, չէ՞ որ սա Նաոմին է...

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE