Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ժամանել են Լոս Անջելես

11:32   25 մայիսի, 2016

Մի օդանավակայանից մյուսը: Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը լքել են Բրիտանիան ու ժամանել իրենց հայրենի Լոս Անջելես:

Ի դեպ, ամուսնության երկրորդ տարեդարձը աստղային ամուսինները նշել են օդանավում (ըստ երեւույթին հիշելով այն երջանիկ օրը Ֆլորիդայում):

Սակայն լրագրողներին հայտնի է դարձել, որ Քիմը մտադիր է այսօր երեկոյան մեծ շուքով նշել այս իրադարձությունը (այս կինը չգիտի ինչ բան է հոգնելը):

35-ամյա հայուհին շփվել է ֆանատների հետ, օդնավակայանում նրանց ինքնագրեր բաժանել:

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն Լոնդոնում Vogue 100–ի գալա երեկույթին իրենց շքեղ տեսքով մթագնել էին բոլորին, իսկ մինչ այդ Հռոմում ներկա են եղել Սոֆիա Կոպոլայի «Տրավիատա» օպերայի պրեմիերային:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI, Xposure, X17Online



© NEWS.am STYLE