Վուփի Գոլդբերգը տրանսգենդեր մոդելների մասին սերիալ կնկարահանի

12:33   25 մայիսի, 2016

Դերասանուհի ու պրոդյուսեր Վուփի Գոլդբերգը մտադիր է տրանսգենդեր մոդելների մասին սերիալ նկարահանել Охygen ընկերության համար, գրում է THR–ը: Նախագիծը էկրաններին կհյատնվի արդեն այս տարի:

60-ամյա դերասանուհին «Հպարտ քայլվածք» կոչվող սերիալում կներգրավի մոդելների, որոնց միավորում է կիրքը նորաձեւության աշխարհի հանդեպ, բայց որոնք չեն կարողանում բացել այդ դուռը տարբեր պատճառներով: Այս ոչ հեշտ ճանապարհին նրանց աջակցելու է աշխարհի առաջին տրանսգենդերային մոդելային գործակալությունը:

«Այս շոուն անհրաժեշտ է հենց հիմա, երբ հասարակությունը հսկայական քայլ է արել փոքրամասնություններին ընդառաջ ու շարունակում է անել: Բայցեւայնպես տրանսգենդեր բառը կարմիր լաթի նման մարդկանց կատաղացնում է: Մարդիկ ապրում են կարծրատիպերով ու ուշադրություն չեն դարձնում անձի վրա, այս շոուն հանդիսատեսին բացառիկ հնարավորություն է տալիս հետեւել իրական մարդկանց, որոնք բախվում են նույն խնդիրներին, ինչ մենք, երբ փորձոմ ենք մեզ համար կյանքում ճանապարհ հարթել»,- մեկնաբանել է Գոլդբերգը:



© NEWS.am STYLE