Ալլա Պուգաչովան դարձել է Իգոր Նիկոլաեւի դստեր կնքամայրը

13:12   25 մայիսի, 2016

Ալլա Պուգաչովան կնքել է Իգոր Նիկոլաեւի ու նրա 33-ամյա կնոջ Յուլիա Պրոսկուրյակովայի յոթ ամսական դստերը՝ Վերոնիկային:

Պրիմադոննային, փոքրիկ Վերոնիկային գրկած, նկատել են մերձմոսկովյան Պերեդելկինոյում:

Life-ը հայտնում է, որ արարողությունը անցել է խիստ գաղտնի: Եկեղեցու մուտքը որոշ ժամանակով փակ էր կողմնակի մարդկանց համար:

Եկեղեցու շրջակա տարածքը հսկում էին արտիստների անձնական թիկնապահները:

Հիշեցնենք, որ Իգոր Նիկոլաեւը եւ Յուլիա Պրոսկուրյակովան անցած տարվա հոկտեմբերին են ծնող դարձել:



© NEWS.am STYLE