Ժաննա Ֆրիսկեի հայրը սկանդալից հետո հայտնվել է հիվանդանոցում

13:34   25 մայիսի, 2016

Անցած շաբաթ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքին վերաբերող հերթական սկանդալն է բռնկվել:

Այն բանից հետո, երբ փրանքներները զանգեցին Ժաննա Ֆրիսկեի հորը՝ ներկայանալով որպես Դմիտրի Շեպելեւ, Վլադիմիր Բորիսին հիվանդանոցում է հայտնվել: Հիշեցնենք, որ «Զանգը» հեռուստանախագծի շրջանակում փրանքերները «ծուղակն էին գցել» Դմիտրի Շեպելեւին ու հանգուցյալ երգչուհու հորը:

«Դա անաստվածություն էր, ցինիկ ու անմարդկային արարք: Այլ բան ես չեմ կարող ասել: Փրանքերների պատճառով ես հիմա հիվանդանոցում հայտնվեցի: Ես ինձ վատ եմ զգում: Այս բոլոր հոգեկան ապրումները …Ես ախր մտածում էի, թե իրոք Շեպելեւն է զանգահարել ինձ, որպեսզի հաշտվի: Բայց պարզվեց, որ փրանքներներն էին զանգում: Ինչ կարող ես ասել: Կարծում եմ, որ այս ամենի հետեւում դատապաշտպան Դոբրովինսկին է կանգնած: Կնոջս առանց որեւէ հիմքի մեղադրում են ինչ -որ գումարների գողության մեջ: Դրանք Ժաննայի փողերն էին, որոնք նրա մայրը, իմ կինը վերցրել էր, քանի որ դստերը բուժում էր պետք: Սա պարզապես մղձավանջ է: Մեր ամբողջ ընտանիքին ոչնչացնում են: Սա անօրինություն է: Չգիտեմ… Այլեւս ուժ չունեմ խոսելու ….», մեջբերում է նրան «Комсомольская правда» կայքը:

Նշենք նաեւ, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ հանրահայտ քանդակագործ Զուրաբ Ծերեթելիին պատվիրել են հուշարձան ձոնել հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեին:

Ինքը քանդակագործն այդ մասին լրատվամիջոցներից է իմացել:

«Առաջին անգամ եմ այդ մասին լսում: Եթե նման առաջարկ լինի, ես իհարկե պատրաստ եմ համաձայնել: Մենք Ժաննայի հետ ծանոթ ենք եղել, ու ես հաճույքով նրան հուշարձան կձոնեմ: Ես Ժաննայի համար դա անվճար կանեմ »- մեջբերում է քանդակագործին «Собеседник»-ը։



© NEWS.am STYLE