61-ամյա Բրյուս Ուիլիսին տեսել են կրքոտ մոդելի հետ լողափին

14:07   25 մայիսի, 2016

Խուճապի մի մատնվեք, հանրահայտ դերասանը հավատարիմ է իր կնոջը՝ Էմմա Հեմինգին:

61-ամյա Բրյուսին տեսել են կրքոտ մոդելի հետ լողափին: Դերասանը նկարահանվում է գովազդային հոլովակում, բայց դեռ հայտնի չէ, թե որ ընկերության կամ ապրանքանիշի համար:

Նաեւ անհայտ է, թե ով է այդ սքանչելի աղջիկը, որ գրկում է դերասանին, սակայն նշում են, որ նա 27 տարեկան է (ի դեպ նա դերասանի դստերը՝ Ռումերին, հասակակից է):

Նկարահանումների ընդմիջման ժամանակ Բրյուսը հանգստանում էր կնոջ հետ:

Նկարահանումներին բազմաթիվ կանայք էին մասնակցում:

Նրանցից մեկը դերասանի հետեւից էր վազում ու փորձում էր գրկել նրան:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Fameflynet



© NEWS.am STYLE