«Գեղեցկուհին ու հրեշը» ֆիլմի անոնսը ռեկորդներ է սահմանում Youtube-ում

14:33   25 մայիսի, 2016

«Գեղեցկուհին ու հրեշը» ֆիլմի անոնսը ռեկորդներ է սահմանում Youtube–ում: Ֆիլմում նկարահանվել են Էմմա Ուոթսոնը, Դեն Սթիվենսը, Յուեն Մաքգրեգորը, Սթենլի Տուչչին, Իեն Մաքքելենը, Էմմա Թոմփսոնը:

The Hollywood Reporter-ը հայտնում է, որ դիսնեյյան «Գեղեցկուհին ու հրեշը» ֆիլմի անոնսը (ռեժիսոր Բիլ Քոնդոն) գերազանցել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի յոթերորդ դրվագի ռեկորդը. հրապարակումից հետո առաջին 24 ժամերի ընթացքում Էմմա Ուոթսոնի մասնակցությամբ հեքիաթի մասին տեսահոլովակը 91.8 մլն դիտում է ունեցել:

Ամերիկյան վարձույթում ֆիլմը կհայտնվի 2017-ի մարտի 17-ին

«Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնք» ֆիլմի երկրորդ անոնսը առաջին օրվա ընթացքում 88 մլն անգամ են դիտել: Այս ցուցանիշով դրան հաջորդում են «Առաջին վրիժառուն. Դիմակայություն» եւ «Վրիժառուները. Ալթրոնի դարաշրջանը» ֆիլմերի տեսահոլովակները: Պարբերականը նշում է, որ այդ բոլոր ֆիլմերը Disney ստուդիայի արտադրությունն են:



© NEWS.am STYLE