Տղան տատու է անում հիվանդ երեխաներին՝ նրանց ժպիտ պարգեւելու եւ ոգեւորելու համար

12:48   25 մայիսի, 2016

Միանգամից նշենք, որ անհանգստանալու կարիք չկա՝ տատուները մշտական չեն։

Նոր Զելանդիայում տատու արտիստ Բենջամին Լլոյդը առողջական խնդիրներ ունեցող երեխաներին «կեղծ», ոչ մշտական տատուներ է անում՝ նրանց ժպիտ պարգեւելու եւ ոգեւորելու համար։

Սկզբում Բենջամինը նման մտադրություն չուներ։ Ընկերոջ որդու մարմինը «դաջելուց»  եւ երեխայի ուրախությունը տեսնելուց հետո, տղան որոշում է մի փոքրիկ փորձարկում անել. Լլոյդը լուսանկարում է փոքրիկին եւ հրապարակում այն սոցցացների էջերում՝ գրելով.

«50 լայք, եւ ես գնում եմ Starship հոսպիտալ (Նոր Զելանդիայում ամենալավ սարքավորումներով հարուստ հիվանդանոցը, որտեղ բուժում են ստանում երեխաները)»,- գրել է Լլոյդը։

Հաջորդ առավոտյան Բենջամինը նկատում է, որ իր գրառումն արդեն 400000 լայք եւ 10000 մեկնաբանություն ունի։

Դրանից հետո Լլոյդը գնացել է՝ խոստումը կատարելու եւ երեխաներին ժպիտներ պարգեւելու։

Երիտասարդ արտիստը նշել է, որ օգտագործում է ոչ-թունավոր նյութեր, որոնք մի քանի անգամ լավանալուց հետո մաքրվում են։

«Ամեն տատուի համար պահանջվում է 9 րոպե, բայց դրանից հետո երեխաները շատ ուրախանում են, եւ նրանց ինքնավստահությունը բարձրանում է»,- նշել է երիտասարդը։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Պատրաստեց՝  Յանա



© NEWS.am STYLE