Գեղեցկուհի Սելենա Գոմեսը հայտնվել է բրազիլական Vogue–ի շապիկին

15:43   25 մայիսի, 2016

Գեղեցկուհի Սելենա Գոմեսը հայտնվել է բրազիլական Vogue–ի շապիկին: 23-ամյա երգչուհուն ընկերակցում էին Louis Vuitton–ի կրեատիվ տնօրեն Նիկոլյա Գեսկյերը (նա, ով գովազդի կարիք չունի, քանզի Balenciaga կործանվող նորաձեւության տան փրկիչն է)։

«Իմ շապիկը բրազիլական Vogue-ի համար Նիկոլյա Գեսկյերի հետ: Աներեւակայելի բաներ են կատարվում, երբ մարդ ձեզ հետ է»,- գրել է իր Instagram–ում հանրահայտ երգչուհին:

Ի դեպ, Սելենան կհայտնվի հանրահայտ ամսագրի բրազիլական հրատարակության միանգամից երկու շապիկներին:

Հիշեցնենք, որ Սելենան հյուրախաղերի է մեկնել իր Revival համաշխարհային շրջագայության շրջանակում: Այսօր Սելենան ելույթ կունենա Տորոնտոյում Air Canada Centre–ում, իսկ վաղը երեկոյան Մոնրեալում՝ Centre Bell-ում:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE