Դիմա Բիլանը պրոդյուսեր Սեմ Հարությունյանի եւ ռեժիսոր Դավիթ Մուշեղյանի հետ ներկայացրել է Неделимые երգի տեսահոլովակը

13:47   25 մայիսի, 2016

Դիմա Բիլանը իր Youtube ալիքում ներկայացրել է Неделимые երգի նոր տեսահոլովակը, որում նկարահանվել է նաեւ մոդել ու դերասանուհի Էմիլի ՌԱտաժկովսկին:

Տեսահոլովակը նկարահանել են Լոս Անջելեսում Սեմ Հարությունյանի ու ռեժիսոր Դավիթ Մուշեղյանի ղեկավարությամբ: Երգի հեղինակը Դենիս Կովալսկին ու Միխայիլ Գուցերիեւն են:

Երգի խոսքերը գրել է Միխայիլ Գուցերիեւը, այն նույն միլիարդատերը, որի որդու հարսանիքին երգել են Ջեյ Լոն, Սթինգը, Էնրիկե Իգլեսիասն ու Պարիսիա Կաասը: 



© NEWS.am STYLE