Քելի Օսբորնը սոցցանցերում նվաստացրել է հոր սիրուհուն

16:10   25 մայիսի, 2016

Մայիսի սկզբին հայտնի է դարձել, որ Օզի ու Շերոն Օսբորնները բաժանվում են 33 տարվա համատեղ կյանքից հետո:

67-ամյա Օզին ու 63-ամյա Շերոնը պայմանավորվել էին խաղաղ բաժանվել. երաժիշտը առանց սկանդալների կհեռանա Բեվերլի Հիլզի նրանց ընդհանուր տանից:

Բայց ահա ռոք երաժշտի դուստրը՝ Քելին, իր Twitter–ում հայտնել է այն մասին, որ հայրը սիրուհի ունի՝ 45-ամյա Միշել Փյուն: Էպատաժային Օսբորնը նույնիսկ որոշել է ստորացնել վերջինին:

Black Sabbath–ի վոկալիստի դուստրը գրել է Փյուի հեռախոսահամարը (այն արդեն արգելափակված է) ու թվարկել բոլոր այն ինտիմ ծառայությունները, որոնք մատուցում է կինը:

Մեկնաբանություններում միանգամից բուռն քննարկումներ են սկսվել: Քելիի բաժանորդները գրել են.

«Ոչ թե նրան է պետք մեղադրել, այլ հորդ, որը ձեզ դավաճանել է: Նորից»:

Քելի Օսբորնը կտրուկ է պատասխանել այդ մեկնաբանությանը.

«Դու պատկերացում չունես, թե ինչ է կատարվում մեր ընտանիքում ու ինչ է այդ կինն արել: Այնպես որ քո կարծիքը քեզ պահիր»:

Հիշեցնենք, որ Օզին ու Շերոն Օսբորնները ամուսնացել են 1982 թ. հուլիսի 4-ին: Զույգը ունի երեք երեխա՝ 32-ամյա Էմին, 31-ամյա Քելին ու 30-ամյա Ջեքը:

Աղբյուր՝ ETOnline

 



© NEWS.am STYLE