Ռիհաննան ստեղծել է ակնոցների հավաքածու Dior նորաձեւության տան համար

16:37   25 մայիսի, 2016

Ռիհաննան օրերս Լաս Վեգասում էր Billboard Music Awards –ի կարմիր գորգուղու վրա, իսկ հետո փայլեց T-Mobile Arena-ի բեմին: Հետո երգչուհուն տեսան Նյու Յորքում, որտեղ հանրահայտ երգչուհին ներկայացել էր Puma հագուստով ու Dior-ի ակնոցով:

Եվ ի դեպ վերջինի մասին։

Dior նորաձեւության տունը հայտարարել է, որ համագործակցում է Ռիհաննայի հետ՝ երգչուհին ակնոցների հավաքածու է ստեղծել, որը կոչել է շատ հասարակ ու համեստ՝ իր անունով:

Ակնոցները ընդամենը մեկ շուրջկալ ունեն, բայց դրա փոխարեն հասանելի են հինգ գույնով՝ արծաթագույն, վարդագույն, երկնագույն, կանաչ ու կարմիր՝ հատը 840 դոլարով, կա նաեւ լյուքս տարբերակ, որի շուրջկալը պաված է ոսկով՝ դրա հատը 950 դոլար արժե: Հավաքածուն, որի ստեղծման համար Ռիհաննային ոգեշնչել է «Աստղային ճանապարհ Հաջորդ սերունդ» (Star Trek) սերիալի պերսոնաժը, արդեն հունիսից կհայտնվի վաճառքում ապրանքանիշի բուտիկներում:

Աղբյուր՝ WWD

 



© NEWS.am STYLE