Հոլիվուդը Քիմ Քարդաշյանին 100 մլն դոլար է առաջարկում նրա ռեալիթի շոուն ֆիլմի վերածելու համար

15:02   25 մայիսի, 2016

Ջեք փոթ. Keeping Up With The Kardashians ռիելիթի շոուն կարող է կինոժապավեն դառնալ:

Հոլիվուդը Քիմ Քարդաշյանին 100 մլն դոլար է առաջարկում Քարդաշյան-Ջեններ գերդաստանի ռեալիթի շոուն ֆիլմի վերածելու համար։

Ենթադրվում է, որ ֆիլմը կնկարահանեն Նյու Յորքում կամ Լոս Անջելեսում։

«Քարդաշյանների գերդաստանը» գրքի հեղինակ Յան Ալպերինը վստահեցնում է, որ հոլիվուդյան ստուդիաներից մեկը մտադիր է այդ ընտանիքի մասին ֆիլմ նկարահանել:

«Նրանք ուզում են, որ ֆիլմում նկարահանվի Քարդաշյանների ամբողջ ընտանիքը: Ըստ ստուդիայի կատարած հետազոտությունների՝ Քարդաշյանների ընտանիքը կարող է դառնալ հեռուստաշոուի պատմության մեջ ամենաեկամտաբեր նախագիծը, որը ֆիլմի է վերածվել»,- պարզաբանում է գրողը:

Նշում են, որ Sex And The City հեռուստաշոուն համարվում է պատմության մեջ ամենաեկամտաբեր շոուն, որի հիման վրա լիամետրաժ կինոժապավեն են նկարահանել. վերջինը հեղինակներին 500 մլն դոլարի եկամուտ է բերել:

Յանը նշում է, որ Քարդաշյանների շոուն շատ ավելի մեծ եկամուտ կապահովի:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE